Գրիգորի Զամչալով
Գրիգորի Զամչալով | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1901 |
Ծննդավայր | Mityakino, Կամիշինի գավառ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1941 |
Վախճանի վայր | Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Գրիգորի Եմելյանովիչ Զամչալով (ռուս.՝ Григорий Емельянович Замчалов, մարտի 7, 1901, Mityakino, Կամիշինի գավառ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային մանկագիր, Գրողների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1901 թվականի մարտի 7-ին Սարատովի մարզի Ռուդնևսկի շրջանի Միտյակինո գյուղում, գյուղացիական ընտանիքում։ Նրա ծնողները աղքատ էին ու անգրագետ[2]։ Ավելի լավ ապրելու հույսով Զամչալովները մի քանի այլ ընտանիքների հետ տեղափոխվել են Թուրքեստան։ Ընտանիքին օգնելու համար Գրիգորին աշխատել է տպարանում, խանութում և մորթեգործության արհեստանոցում։ Սակայն դա չի խանգարել նրան էքստեռն քննություններ հանձնել պրոգիմնազիայի երեք դասարանի համար և վերջին տարում ընդունվել չորրորդը, իսկ հետո ուսումը շարունակել Թուրքմենական ժողովրդական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո Զամչալովն աշխատել է պետական հաստատություններում, ծառայություն է անցել Կարմիր բանակում, որպես ուսուցիչ աշխատել դպրոցներում[1]։
1929 թվականին Զամչալովը սկսել է տպագրվել մանկական ամսագրերում։ Գրել է պատմվածքներ նախահեղափոխական ժամանակաշրջանի երեխաների մասին՝ «Հեծանիվներ», «Первый выгон», «Հաց», «Курносая», իսկ 1931 թվականին այդ թեման շարունակել է «Углей, углей» վիպակում։ Այդ ժամանակ Զամչալովը ծանոթացել է գրող Օլգա Պերովսկայայի հետ, որը դարձել է նրա կինն ու համահեղինակը․ 1934 թվականին լույս է տեսել նրանց համատեղ գիրքը՝ «Կղզին տափաստանում» (ռուս.՝ «Остров в степи»), որը նվիրված է Ասկանիա-Նովա արգելոցին։ 1935 թվականին Զամչալովը գրել է «Երջանիկ քաղաք» (ռուս.՝ «Счастливый город») վիպակը պիոներական ճամբարի և կոլեկտիվացման մասին[1][2]։
Գրողի աշխատանքը ընդհատում է Հայրենական մեծ պատերազմը։ Նա միացել է ժողովրդական աշխարհազորայիններին և մեկնել ռազմաճակատ 8-րդ Կրասնոպրեսնենսկի դիվիզիայի 22-րդ հրաձգային գնդի Գրողների վաշտի կազմում։ Նրա հետագա ճակատագիրը մինչև վերջ պարզված չէ։ Որոշ աղբյուրներ նշում են, որ նա զոհվել է սեպտեմբերին[1], սակայն ավելի հավանական է, որ Զամչալովն ընկել է շրջափակման մեջ Վյազմայի մոտ և զոհվել 1941 թվականի հոկտեմբերին[2]։ Պաշտոնական փաստաթղթերով՝ գրանցվել է որպես անհետ կորած 1941 թվականի դեկտեմբերից[3]։
Պատերազմի պատճառով չավարտված նրա «Ոսկե գեղմ» (ռուս.՝ «Золотое руно») ոչխարաբուծական սովխոզի մասին վիպակը ավարտվել է Օլգա Պերովսկայայի կողմից[4] և հրապարակվել է 1957 թվականին։ Մեկ տարի առաջ լույս է տեսել մեկ այլ գիրք՝ «Կարմիր գոգնոց» (ռուս.՝ «Красный фартук», 1956)[1]։
Գրիգորի Զամչալովի անունը փորագրված է Մոսկվայի Գրողերի կենտրոնական տանը գտնվող հուշատախտակի վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավի ավազակ (ռուս.՝ Куриный разбойник, 1929)
- Կճաքիթը (ռուս.՝ Курносая, 1929)
- Արջուկը դժվարության մեջ է (ռուս.՝ Мишка в беде, 1929)
- Առաջին անգամ արոտի դուրսբերումը (ռուս.՝ Первый выгон, 1929)
- Օգնել. Հաց. (ռուս.՝ Помочь. Хлеб., 1929)
- Սադոկ (ռուս.՝ Садок, 1929)
- Հեծանիվներ (ռուս.՝ Велосипеды, 1930)
- Պարտեզում (ռուս.՝ На бахчу, 1930)
- Մեր գործերը (ռուս.՝ Наши дела, 1930)
- Сорвалась с крючка (1930)
- Ճահիճ (ռուս.՝ Трясина, 1930)
- Խնձորներ (ռուս.՝ Яблоки, 1930)
- Տաղանդ (ռուս.՝ Талант, 1931)
- Կղզու տափաստանում (ռուս.՝ Остров в степи, 1934, ժողովածու, Օ. Պերովսկայայի հետ համատեղ)
- Հսկան (ռուս.՝ Великан, 1939, ժողովածու)
- Կարմիր գոգնոց (ռուս.՝ Красный фартук, 1956)
Վիպակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Углей, углей (1931)
- Երջանիկ քաղաք (ռուս.՝ Счастливый город, 1935)
- Ոսկե գեղմ (1957, ավարտել է Օ. Պերովսկայան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Советские детские писатели: библиографический словарь, 1917-1957 / Редакторы А. М. Витман, Л. Г. Оськина. — Гос. изд-во детской лит-ры, 1961-01-01. — С. 149. — 440 с.
- ↑ 2,0 2,1 2,2 Борис Степанович Рябинин Ушедшее живущее: книга воспоминаний. — Сов. писатель, 1985. — С. 280. — 440 с.
- ↑ «ОБД Мемориал». www.obd-memorial.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Советские детские писатели: библиографический словарь, 1917-1957 / Редакторы А. М. Витман, Л. Г. Оськина. — Гос. изд-во детской лит-ры, 1961-01-01. — С. 297. — 440 с.
|