Jump to content

Դավիթ Մալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մալյան
Ծնվել էապրիլի 4 (17), 1904[1]
ԾննդավայրԶաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էհուլիսի 17, 1976(1976-07-17)[2][1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1], Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1], Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1], Երևանի բանվորական շրջիկ թատրոն[1] և Երևանի բանվորական թատրոն[1]
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

Դավիթ Մելքումի Մալյան (ապրիլի 4 (17), 1904[1], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հորեղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մալյանը ծնվել է 1904 թվականին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918 թվականին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։

Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924 թվականին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։

Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։

1929-1930 թվականներին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937 թվականին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան[3]։

Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974)։

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1952)

Խաղացած դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Մալյանի հուշատախտակը Երևանում
  • Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն»
  • Նեսչաստլիվցև՝ «Անտառ»
  • Կրեչինսկի՝ «Կրեչինսկու հարսանիքը»
  • Միքայելյան՝ «Կապուտան», 1938 թվական
  • Դենիս Դավիդով՝ «Ֆելդմարշալ Կուտուզով», 1942 թվական
  • գեներալ Օգնև՝ «Ռազմաճակատ», 1942 թվական
  • Հարրի Սմիթ՝ «Ռուսական հարց», 1947 թվական
  • Միքայել Նալբանդյան՝ «Միքայել Նալբանդյան», 1952 թվական
  • Շիբանով՝ «Մեծ ուժ»
  • Մակեև՝ «Օտար ստվեր»
  • Ավալյան՝ «Բարձունքներում»
  • Տիգրան՝ «Խիզախում»
  • Թուսյան՝ «Սպանված աղավնի», 1944 թվական
  • Պարատով՝ «Անօժիտը», 1946 թվական
  • Լոպախին՝ «Բալենու այգին», 1951 թվական
  • Կարենին՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
  • Չեպուռնոյ՝ «Արևի զավակները», 1953 թվական
  • Սմբատ՝ «Քաոս», 1959 թվական
  • Կարսեցյան՝ «Փորձադաշտ»
  • Պոտապով՝ «Մոսկովյան բնավորություն»

Խաղացած դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1926 Շոր և Շորշոր սատանա
1926 Նաթելլա Զոնդո, Ուտուի ընկեր
1935 Պեպո Կակուլի
1937 Վեց համազարկ սպա
1938 Զանգեզուր Մակիչ
1939 Սևանի ձկնորսները Արամ
1939 Լեռնային արշավ Վարդան
1941 Արյան դեմ արյուն տանկի հրամանատար
1941 Հայրենասերների ընտանիքը Լևոն
1943 Դավիթ Բեկ Շահումյան
1947 Անահիտ Հրանտ
1950 Երկրորդ քարավան (անավարտ)
1955 Հասցեատիրոջ որոնումները Սուրեն Պետրովիչ
1955 Ուրվականները հեռանում են լեռներից ակադեմիկոս Սաթունց
1956 Սիրտն է երգում Մարգարյան
1957 Ում է ժպտում կյանքը Մացատուրյան
1957 Անձամբ ճանաչում եմ Օսկար Կոն
1959 Ինչու է աղմկում գետը Դարբինյան
1960 Կոչված են ապրելու պետրոսյան
1961 Տասներկու ուղեկիցներ Մինասյան
1964 Դժվար անցում Դավթյան
1966 Լալվարի որսկանը Ավագ

Գրականություն Դավիթ Մալյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա.Արաքսմանյան, Դավիթ Մալյան, 1957 թվական

Մեջբերումներ Դավիթ Մալյանից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Մալյանի արվեստը... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային։ Մալյանը... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների։
- Ալեքսանդր Արաքսմանյան, դրամատուրգ[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малян Давид Мелкумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  4. Դավիթ Մալյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 162