Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն | |
---|---|
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | Հայաստան[1] |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 25, 1922 |
Անվանված է | Գաբրիել Սունդուկյան |
Sundukyan State Academic Theatre Վիքիպահեստում |
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն (Առաջին պետթատրոն), բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երևանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով։
Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։
1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը[3]։
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման և ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ։
Տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի ռեժիսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդան Աճեմյան
- Խորեն Աբրահամյան
- Արշակ Բուրջալյան
- Արմեն Գուլակյան
- Լևոն Քալանթար
- Տիգրան Շամիրխանյան
- Վահե Շահվերդյան
- Արմեն Էլբակյան
- Հրաչյա Ղափլանյան
- Տիգրան Գասպարյան
Թատրոնի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Աբաջյան
- Հովհաննես Աբելյան
- Խորեն Աբրահամյան
- Ալեքսանդր Ադամյան
- Լևոն Ալավերդյան
- Իսահակ Ալիխանյան
- Լորենց Առուշանյան
- Հովհաննես Ավագյան
- Ավետ Ավետիսյան
- Գրիգոր Ավետյան
- Օրի Բունիաթյան
- Գուրգեն Գաբրիելյան
- Ազատ Գասպարյան
- Դավիթ Գուլազյան
- Թաթուլ Դիլաքյան
- Ֆրունզե Դովլաթյան
- Վահրամ Եղշատյան
- Արմեն Էլբակյան
- Էդգար Էլբակյան
- Գարուշ Խաժակյան
- Համբարձում Խաչանյան
- Ալեքսանդր Խաչատրյան
- Արմեն Խոստիկյան
- Մուրադ Կոստանյան
- Արծրունի Հայրապետյան
- Գեղամ Հարությունյան
- Դավիթ Մալյան
- Միքայել Մանվելյան
- Վաղինակ Մարգունի
- Վարդան Միրզոյան
- Գրիգորի Մկրտչյան
- Սամվել Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան
- Հարություն Մովսիսյան
- Աշոտ Ներսեսյան
- Բաբկեն Ներսիսյան
- Հրաչյա Ներսիսյան
- Տիգրան Ներսիսյան
- Գևորգ Չեպչյան
- Նիկիտա Ջանան
- Գուրգեն Ջանիբեկյան
- Կարեն Ջանիբեկյան
- Սոս Սարգսյան
- Թադևոս Սարյան
- Վաղարշ Վաղարշյան
- Վահրամ Փափազյան
- Լևոն Քալանթար
- Վլադիմիր Քոչարյան
- Արմեն Մարգարյան
- Ջանիբեկ Ջանիբեկյան
Բաղինյան
Թատրոնի դերասանուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Էլբակյան
- Թագուհի Հակոբյան (Հասմիկ)
- Սիրան Ալավերդյան
- Ելենա Ալվարյան
- Ամալիա Արազյան
- Արուս Ասրյան
- Վարդուհի Վարդերեսյան
- Վարդուհի (Աննա Նամուրազյան)
- Արուս Ոսկանյան
- Հեղինե Հովհաննիսյան
- Օլգա Գուլազյան
- Նինա Մանուչարյան
- Լյուսյա Հովհաննիսյան
- Վերջալույս Միրիջանյան
- Մարգո Մուրադյան
- Գալինա Նովենց
- Ժենյա Ավետիսյան
- Մետաքսյա Սիմոնյան
- Գրետա Մեջլումյան
- Նելլի Խերանյան
- Ալլա Թումանյան
- Սյուզան Գարագաշ
Թատրոնի բեմադրած ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Մաքսիմ Գորկու «Հատակում» (ռեժ. Իսահակ Ալիխանյան)
- Հեյերմանսի «Հույսի» կործանումը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»
- Ֆուլդայի «Հիմար»
- Հենրիկ Իբսենի «Ուրվականներ», «Նորա» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Գևորգյանի «Վարդազար» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Սոֆոկլեսի «Անտիգոնես» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ժան Բատիստ Մոլիերի «Ակամա ամուսնություն» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ժան Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Բեռնարդ Շոուի «Սատանայի աշակերտը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Միխայիլ Սուկեննիկովի «Հուլիսի 14» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Կառլ Գուցկովի «Ուրիել Ակոստա» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Մորիս Մատերլինկի «Մոննա Վաննա» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Օսկար Ուայլդի «Սալոմե» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդը» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- «Կամակոր կնոջ սանձահարումը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Բերգերի «Հեղեղ» (ռեժ. Ստեփան Քափանակյան)
- Անատոլի Լունաչարսկու «Ազատագրված Դոն Կիխոտը» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Անատոլի Լունաչարսկու «Կարմիր դիմակ» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Ժան Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան»
- Ժան Բատիստ Մոլիերի «Սկապենի արարքները» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Կայզերի «Առավոտից կեսգիշեր» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Ժան Բատիստ Մոլիերի «Տարտյուֆ» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Յուջին Օ'Նիլի «Աննա Քրիստի» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Յուրինի «Ակամա հերոս» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Դմիտրի Մերեժկովսկու «Պավել I» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Ալեքսեյ Ֆայկոյի «Վարժապետ Բուբուսը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Լոպե դե Վեգայի «Այգեպանի շունը» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Ֆրիդրիխ Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Անատոլի Լունաչարսկու «Թույն» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Գ. Գեի «Տրիլբի» (ռեժ. Ոսկանյան)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Նիկոլայ Էրդմանի «Մանդատ» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Յուխան Ստրինդբերգի «Սամում»
- Գաբրիել Սունդուկյանի «Քանդված օջախ»
- Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Դմիտրի Շչեգլովի «Բուքը» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Յուջին Օ'Նիլի «Սերը ծփենիների տակ» (ռեժ. Ֆրիդ և Արմեն Գուլակյան)
- Դմիտրի Ֆուրմանովի և Պոլիվանովի «Խռովություն» (ռեժ. Ֆրիդ և Արմեն Գուլակյան)
- Վսևոլոդ Իվանովի «Զրահագնացք 14-69» (ռեժ. Ֆրիդ)
- Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Դմիտրի Շչեգլովի «Տրանսատլանտիկ» («Նորդ-օստ») (ռեժ. Ֆրիդ)
- Սելիխովի և Սացի «Ֆրից Բաուեր» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- «Ցասում» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Վլադիմիր Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» (ռեժ. Ֆրիդ)
- Լևիտինի «Դատավճիռ» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- «Տաճկական ծխամորճ»
- Վլադիմիր Կիրշոնի «Քամիների քաղաքը» (ռեժ. Ռ. Սիմոնով և Արմեն Գուլակյան)
- Անատոլի Գլեբովի «Ինգա» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Բորիս Ռոմաշովի «Հրե կամուրջ» (ռեժ. Վաղարշ Վաղարշյան)
- Վսևոլոդ Վիշնևսկու «Առաջին հեծելազորը» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Յուրինի «Երբ աքաղաղները կանչում են» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Շապովալենկոյի «Սև գնացք»
- Տիգրան Հախումյանի «Թշվառներ» (ռեժ. Վաղարշ Վաղարշյան)
- Նիկոլայ Պոգոդինի «Տեմպ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Կալաձեի «Խաթիջային» (ռեժ. Աբաշիձե)
- Վաղարշ Վաղարշյանի «Նավթ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Իվան Միկիտենկոյի «Պատվի խնդիր» («Дело чести») (ռեժ. Արմեն Գուլակյան)
- «Ահը» (ռեժ. Սարյան)
- «Հատակում» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Դերենիկ Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդը» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչով»
- Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Լև Սլավինի «Ինտերվենցիա» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (ռեժ. Վաղարշ Վաղարշյան)
- Վասիլի Շկվարկինի «Ուրիշի երեխան» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Դերենիկ Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Մկրտիչ Ջանանի «Շահնամե» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Սարյանի «Երեք երգ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ալեքսանդր Աֆինոգենովի «Հեռավորը» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժ. Սարյան)
- Սանդրո Շանշիաշվիլու «Արսեն» (ռեժ. Ժուրուլի)
- Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա» (ռեժ. Վաղարշ Վաղարշյան)
- Արմեն Գուլակյանի «Արշալույսին» (ռեժ. Արմեն Գուլակյան և Տիգրան Շամիրխանյան)
- Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Քանդված օջախ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք» (ռեժ. Վաղարշ Վաղարշյան)
- Մաքսիմ Գորկու «Հատակում»
- Լեոնիդ Ռախմանովի «Անհանգիստ ծերություն» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Դերենիկ Դեմիրճյանի «Կապուտան» (ռեժ. Տիգրան Շամախյան)
- Նիկոլայ Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Ուիլյամ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք»
- Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- «Անմեղ մեղավորները» (ռեժ. Թադևոս Սարյան)
- Արմեն Գուլակյանի «Մեծ բարեկամություն» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (ռեժ. Թադևոս Սարյան)
- Ալեքսեյ Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918 թվականին» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Դերենիկ Դեմիրճյանի «Հայրենի երկիր» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Հենրիկ Իբսենի «Նորա»
- Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ Մուրացկաններ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Կառլո Գոլդոնիի «Ձկնորսներ» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Ալեքսանդր Յուժինի (Սումբատով) «Դավաճանություն» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Նաիրի Զարյանի «Վրեժ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Ուլյամ Շեքսպիրի «Համլետ» (ռեժ. Արշակ Բուրջալյան)
- Սարյանի «Անտառի խորքում» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Վլադիմիր Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզովը» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Ալեքսանդր Կորնեյչուկի «Ռազմաճակատ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Ալեքսանդր Արաքսմանյանի «Հրաբխի վրա» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Իլյա Սելվինսկու «Գեներալ Բրուսիլովը» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Նար Դոսի «Սպանված աղավնի» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Վրթանես Փափազյանի «Ժայռ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Լևոն Սաղաթելյանի «Կարմիր մանյակ» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Վաղարշ Վաղարշյանի «Վանքաձոր» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Արմեն Գուլակյանի «Արշալույսին» (ռեժ. Արմեն Գուլակյան և Վավիկ Վարդանյան)
- Դերենիկ Դեմիրճյանի «Հայրենի երկիր» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Կոնստանտին Սիմոնովի «Ռուսական հարց» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Ա. Ֆադեևի «Երիտասարդական գվարդիա» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Գուրգեն Բորյանի «Բարձունքներում» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Բորիս Ռոմաշովի «Մեծ ուժը» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- «Խոր արմատներ» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Գ. Տեր-Գրիգորյանի և Լ. Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Անատոլի Սուրովի «Կանաչ փողոց» (ռեժ. Տիգրան Շամիրխանյան)
- Անատոլի Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն» (ռեժ. Արմեն Գուլակյան և Վարձիգուլյան)
- Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Կոնստանտին Սիմոնովի «Օտար ստվեր» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Իվան Պոպովի «Ընտանիք» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Միխալկովի «Իլյա Գոլովին» (ռեժ. Վավիկ Վարդանյան)
- Գուրգեն Բորյանի և Ղափլանյանի «Հրաշալի գանձ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Անտոն Չեխովի «Բալենու այգին» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Ալեքսանդր Աֆինոգենովի «Մաշենկա» (ռեժ. Արմեն Գուլակյան)
- Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչևը և ուրիշները» (ռեժ. Բորիս Զախավա)
- Ալեքսանդր Արաքսմանյանի և Վավիկ Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Յա. Գալանի «Սերը լուսաբացին» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Վրթանես Փափազյանի «Ժայռ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Մուրադյանի «Խաչատուր Աբովյան» (ռեժ. Լևոն Քալանթար)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժ. Մկրտչյան)
- Ալեքսանդր Արաքսմանյանի «Վարդեր և արյուն» (ռեժ. Ղափլանյան)
- Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (ռեժ. Մկրտչյան)
- Կառլ Գուցկովի «Ուրիել Ակոստա» (ռեժ. Վահրամ Փափազյան)
- Ալեքսանդր Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» (ռեժ. Ղափլանյան)
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Գ. Տեր Գրիգորյանի «Գարնան անձրև» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Նիկոլայ Պոգոդինի «Երրորդ պաթետիկականը» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (ռեժ. Վարդան Աճեմյան)
- Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» (ռեժ. Երվանդ Ղազանչյան)
- Պ. Զեյթունցյան «Ոտքի՛, դատարանն է գալիս…»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Սունդուկյանի անվան թատրոնի արբանյակային լուսանկարը Վիքիքարտեզում
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- «Անգլիական այգի/Կոմայգի և շրջակայք՝ կենդանի պատմություն». mediamax.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» հոդվածին։ |
|