Jump to content

Զաքարիա Բ Վաղարշապատցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Բ Վաղարշապատցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1520
Մահվան վայրՎաղարշապատ
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Զաքարիա Բ Վաղարշապատցի (անհայտ - 1520, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1515 թվականից։ Հաջորդել է Սարգիս Գ Մյուսայլին։

Նախապես եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան։ 1506 թվականին Սարգիս Գ Մյուսայլի կողմից նշանակվել է աթոռակալ։ Աթոռակից եղած ժամանակ կարողացել է սերտ հարաբերություններ հաստատել Պարսկաստանում նոր գահ բարձրացած շահ Իսմայիլ I-ի հետ և «Աստուծոյ տեսչութեամբ և ձեռօք իւրոք» Հայոց եկեղեցիներին ազատել հարկերից։ 1515 թվականին Սարգիս Գ-ի մահից հետո Մայր Աթոռի միաբանները Զաքարիա Վաղարշապատցուն ընտրել են Ամենայն Հայոց կաթողիկոս։

Նույն թվականին Զաքարիա Բ Վաղարշապատցին Սարգիս եպիսկոպոս Վրաստանցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Դ Վրաստանցի) նշանակել է աթոռակից։ Պարսկա-օսմանյան պատերազմերի պատճառով Մայր Աթոռն ու Մայր Տաճարը թալանվել են, միաբանների մեծ մասը կոտորվել է, մյուսները ցրվել են տարբեր վայրեր։ Զաքարիա Բ Վաղարշապատցին հսկայական ջանքեր է գործադրել Մայր Աթոռն ու Մայր Տաճարը վերականգնելու, ցրված միաբաններին դարձյալ հավաքելու համար։ Զաքարիա Բ Վաղարշապատցու եղբորորդին և աշակերտը՝ Գրիգոր եպիսկոպոսը, դարձել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ ավելի ուշ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս (Գրիգոր ԺԱ Բյուզանդացի

Կաթողիկոսական գահին Զաքարիա Բ Վաղարշապատցուն հաջորդել է Սարգիս Դ Վրաստանցին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Սարգիս Գ Մյուսայլ
Կաթողիկոս
1515–1520
Հաջորդող՝
Սարգիս Դ Վրաստանցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: