Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
Ծնվել է | 1802[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 22, 1865[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան) (1802[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 22, 1865[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.։ Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1802 թվականին Կոստանդնուպոլսում։ 1826 թվականին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ 1838 թվականին օծվել է եպիսկոպոս։ 1844 թվականին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ 1845 թվականին վերաբացել է դեռևս 1841 թվականից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855 թվականին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։
Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կաթողիկոս ընտրել արեւմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվականի մայիսի 17-ին, օծվել 1859 թվականի օգոստոսի 15-ին։
Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։
1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։
Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 288)։ |
Նախորդող՝ Ներսես Ե Աշտարակեցի |
Կաթողիկոս 1858–1865 |
Հաջորդող՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան) |