Զգեժ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զգեժ | |||||
լեհ.՝ Zgierz | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Zgierz County? | ||||
Հիմնադրված է | 1161 թ. | ||||
Մակերես | 42,33 կմ² | ||||
ԲԾՄ | 40±1 մետր | ||||
Բնակչություն | 55 079 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Պաշտոնական կայք | umz.zgierz.pl | ||||
| |||||
Զգեժ (լեհերեն՝ Zgierz), քաղաք Լեհաստանում՝ Լոձի վոևոդությունում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մտնում է Լոձի ագլոմերացիայի մեջ։ Գտնվում է Բզուրա գետի ափին;
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգեժը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 1288 թվականին և տարածաշրջանի հնագույն քաղաքներից մեկն է համարվում[2]։ Եղել է Լեհաստանի թագավորական քաղաքներից[3], 16-րդ դարում գտնվել Լեչիցա վոևոդության Լեչիցա գավառի կազմում[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների տիրապետության շրջանում վերանվանվել է Görnau: Աշխարհամարտի ավարտից տասնամյակներ անց դարձել է ապրելու համար ամենահարմար բնակավայրերից մեկը Լեհաստանում, այդտեղ բնակարաններ են ձեռք բերում նաև Լոձի արհեստավարժ մասնագետները։ Զգեժում է գտնվում «Նոր Գդինյա» խոշորագույն հանգստյան բազան, որտեղ կան մի քանի լողավազան, թենիսի դաշտեր, նիստերի դահլիճներ, հարմարավետ հյուրանոց։
Զգեժը զբաղեցնում է 42,33 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56.690, խտությունը՝ 1349 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[5][5][6][6][7]։
Պատմական փաստաթղթերում հանդիպում են քաղաքի անվանման Zguyr, Sguir, Segey և Shegrz տարբերակները[8]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլաուխաու, Գերմանիա
- Հոդմեզյովաշարհեյ, Հունգարիա
- Կեժմարոկ, Սլովակիա
- Կուպիշկիս, Լիտվա
- Մանևիչի, Ուկրաինա
- Օժիշ, Լեհաստան
- Սուպրասլ, Լեհաստան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցին
-
Ջուլհակների փողոցը
-
Քաղաքային բաղնիքը (1926 թ.)
-
Ավետարանական եկեղեցին
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուստավ Շլյոսեր (1860-1934), Schlösserֆիրմայի հիմնադիր
- Վլոդիմեժ Չեշլյակ – ըմբշամարտիկ
- Դավիդ Ֆրիշման – հրեա գրող
- Տոմաշ Կլոս – լեհ ֆուտբոլիստ
- Ադոլֆ Պավինսկի – լեհ պատմաբան
- Վլադիսլավ Շեյբալ – դերասան, ռեժիսոր
- Յան Ստոպչիկ – հոկեյիստ
- Մարեկ Շվարց – հրեա նկարիչ և քանդակագործ
- Տադեուշ Տեոդորչիկ – դերասան
- Ավգուստ Ռոբերտ Վոլֆ – գրահրատարակիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/051011520031-0959263?var-id=1639616&format=jsonapi
- ↑ { |tytuł = Archiwalna Miasto Zgierz - Historia |data dostępu = 2019-04-18 |opublikowany = cms.miasto.zgierz.pl |url = http://cms.miasto.zgierz.pl/index.php?page=historia&hl=pol}}
- ↑ Magazin für die neue Historie und Geographie Angelegt, t. XVI, Halle, 1782, s. 14.
- ↑ Województwo sieradzkie i województwo łęczyckie w drugiej połowie XVI wieku. Cz. 2, Komentarz, indeksy, Warszawa 1998, s. 65.
- ↑ 5,0 5,1 {https://www.polskawliczbach.pl/Zgierz |titulo=Zgierz (Łódź) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-02-05 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
- ↑ 6,0 6,1 https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-02-05 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
- ↑ |tytuł=Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2013 r.|url=http://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/powierzchnia-i-ludnosc-w-przekroju-terytorialnym-w-2013-r-,7,10.html%7Cczasopismo=(չաշխատող հղում) Powierzchnia i Ludność w Przekroju Terytorialnym |wydawca=Główny Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2013-07-26|issn=1505-5507}}
- ↑ |tytuł = Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom XIV - wynik wyszukiwania - DIR |data dostępu = 2019-12-13 |opublikowany = dir.icm.edu.pl |url = http://dir.icm.edu.pl/Slownik_geograficzny/Tom_XIV/576}}(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգեժ» հոդվածին։ |
|