Զորական
Գյուղ | ||
---|---|---|
Զորական | ||
Զորականի փոքրիկները | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | |
Այլ անվանումներ | Վերին Քյորփլու | |
ԲԾՄ | 600 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 891[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Զորական, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Նոյեմբերյան քաղաքից հեռու է 6 կմ հյուսիս-արևմուտք։ Զորական է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զորականի մշտական բնակչությունը կազմել է 891, առկա բնակչությունը՝ 772 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղում բնակվել են ադրբեջանցիներ[3][4], որոնց նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Շխլի և այլ գյուղերից են[4]։ 1988-1889 թվականներից գյուղը բնակեցված է Ադրբեջանի Շամքորի շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղից այստեղ բռնագաղթած հայերով[4]։
Զորականի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 43 | 403 | 564 | 746 | 817 | 1309 | 1321 | 1109 | 1089 | 891[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Մրգերից մշակում են դեղձ, թուզ, արքայանարինջ, խաղող, նուռ, հոն, հատիկեղենից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն։ Զորականում նաև ընդեղեն են մշակում՝ ընկույզ, նուշ, պնդուկ։ Մթերքներն օրգանիկ են, մշակման ընթացքում տեղացիներն օգտագործում են միայն բնական գոմաղբը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում է դպրոց։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորականից մոտ 5 կմ հյուսիս-արևելքում կան հին ամրության ավերակներ։
Գյուղի տարածքում պահպանվում է ադրբեջանական գերեզման։
Բնությունը չքնաղ է։ Գյուղը սփռվել է անտառածածկ սարերի լանջերին։ Բազմագույն ծաղիկներ են աճում տարածքում։
Գյուղի պարծանքը հազարամյա հսկա չինարին է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 408 — 916 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորական» հոդվածին։ |
|
|