Լուսաձոր (Տավուշի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Լուսաձոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
Այլ անվանումներ | Ղարանլուխ, Ղարանլուխդարա, Խավարաձոր | |
ԲԾՄ | 720 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 671[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լուսաձոր (նախկիմ անվանումը` Խավարաձոր, նաև` Ղարանլուղդերե), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 4 կմ հյուսիս, Մթնաձոր գետի ստորին հոսանքի շրջանում։ Վերանվանվել է Լուսաձոր 1935 թ. հունվարի 3-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաձորի մշտական բնակչությունը կազմել է 671, առկա բնակչությունը՝ 533 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Խաչենի գավառներից[2]։
Լուսաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 105 | 99[4] | 164 | 245 | 338 | 398 | 433 | 350 | 624 | 671[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի արևմտյան մասում է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հարավ-արևմուտքում՝ Խավարաձոր գյուղատեղին (միջնադար)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 608 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
|