Jump to content

Յոհան Էնկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Էնկե
գերմ.՝ Johann Franz Encke
Ծնվել էսեպտեմբերի 23, 1791(1791-09-23)[1][2][3][…]
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 26, 1865(1865-08-26)[1][3][5][…] (73 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն կամ Շպանդաու, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6]
ԳերեզմանQ61449460?[7]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և Seeberg Observatory?
Գործունեության ոլորտաստղագիտություն[6][8] և մաթեմատիկա[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, HU Berlin[9] և Gelehrtenschule des Johanneums?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6][10]
Գիտական ղեկավարԿառլ Գաուս[11]
Եղել է գիտական ղեկավարKarl Christian Bruhns?[12], Հենրիխ դ՛Արեստ, August Ephraim Kramer?, Լեոպոլդ Կրոնեկեր, Franz Woepcke? և Joseph Raatz?[9]
Պարգևներ
 Johann Franz Encke Վիքիպահեստում

Յոհան Էնկե (գերմ.՝ Johann Franz Encke, սեպտեմբերի 23, 1791(1791-09-23)[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - օգոստոսի 26, 1865(1865-08-26)[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն և Շպանդաու, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6]), գերմանացի աստղագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յահան Ֆրանց Էնկեն ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 23-ին Համբուրգում։ Կրթությունը ստացել է Գյոթինգենի համալսարանում[13]։ 1816 թվականին եղել է Գոտա աստղադիտարանի աստղագետ։ 1825-1862 թվականներին եղել է Բեռլինի աստղադիտարանի տնօրեն[13] և «Berliner astronomisches Jahrbuch» հրատարակության խմբագիր։

Էնկեին առաջին ճանաչումը բերել է իր արևային պարալաքսի սահմանման, Երկրից մինչև Արև հեռավորության, Արեգակնային համակարգի չափերի վերաբերյալ աշխատությունները։ Արևային պարալաքսի որոշման մեթոդի հիմքում ընկած էր Էդմունդ Հալլեյի գաղափարը Վեներայի անցումը Արևի սկավառակի միջով, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր կետերում։ 1761 և 1769 թվականներին տարբեր երկրներում կատարած դիտարկումները արժեքավոր նյութ են կազմել, որոնց ընդհանուր վերամշակումը կատարվել է Էնկեի կողմից և ստացվել է 8.5" պարալաքս, որը քիչ է տարբերվում է ներկա պահին ընդունված արժեքից (8,790"):

Կարևոր նշանակություն ունեն Էնկեի՝ գիսաստղին նվիրված հետազոտությունները, որը հետագայում ստացել է իր անունը։ 1819 թվականին սահմանել է, որ Պիեռ Մեշենի (1786) և Ժան-Լուի Պոնսի (1818) հայտնաբերած գիսաստղերը հանդիսանում են մեկ պարբերական գիսաստղ, որը շարժվում է էլիպսաձև ուղեծրով։ Էնկեի գիսաստղը հետաքրքիր գիսաստղերից մեկն է, քանի որ այն ունի շրջանառության ամենակարճ ժամանակաշրջանը և փոքր պերիխիյան հեռավորությունը[13]։

1824 թվականին Էնկեն պարգևատրվել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով։ 1829 թվականից եղել Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։

Էնկեն նշանակալի դեր է խաղացել Կարլ Բրունկսի ճակատագրի վրա․ նրան հրավիրել է իր մոտ աստղադիտարան՝ դրանով իսկ աշխարհին բացահայտելով նոր մեծ աստղագետին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Энке Иоганн Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Find A Grave — 1996.
  8. Энке, Иоганн Франц (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  9. 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
  10. CONOR.Sl
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. 13,0 13,1 13,2 «Энке, Иоганн-Франц». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Էնկե» հոդվածին։