Լեոպոլդ Կրոնեկեր
Լեոպոլդ Կրոնեկեր (անգլ.՝ Leopold Kronecker, դեկտեմբերի 7, 1823[1][2][3][…], Լեգնիցա, Պրուսիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 29, 1891[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի մաթեմատիկոս, ով աշխատել է թվերի տեսության, հանրահաշվի ու տրամաբանության ոլորտներում։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարազգի անդամ-թղթակից (1872), Բեռլինի ԳԱ անդամ (1861), Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Նա քննադատել է Գեորգ Կանտորի բազմությունների տեսությունը։ Հայտնի է իր "Die ganzen Zahlen hat der liebe Gott gemacht, alles andere ist Menschenwerk" ("Աստված ստեղծել է միայն ամբողջ թվերը, մնացածը մարդու ձեռքի գործն է") արտահայտությամբ[11]։ Կրոնեկերը Էռնստ Էդուարդ Կումմերի ուսանողն ու մտերիմ ընկերն էր, հայտնի ֆիզիոլոգ Հուգո Կրոնեկերի (1830-1914) եղբայրը։ Նա շարունակել է Կումմերի աշխատությունները քառակուսային ձևերի ու խմբերի տեսությունների մասին։ Ծնվել է հրեաների ընտանիքում, բայց մահից մեկ տարի առաջ ընդունել է քրիստոնեություն[12][13](անգլ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդ Կրոնեկերը ծնվել է 1823 թվականին դեկտեմբերի 7-ին Պրուսիայի Լիգնից քաղաքում (այժմ` Լեգնիցա, Լեհաստան) ապահովված հրեաների ընտանիքում։ Ծնողները` Իսիդորն ու Յոհաննան, իրենց երեխաների կրթությունը վերցրել էին իրենց վրա և կրթում էին տանը։ Լեոպոլդի կրտսեր եղբայրը` Հուգո Կրոնեկերը նույնպես գիտական ուղով գնաց։ Այժմ նա հայտնի է ֆիզիոլոգիայի ոլորտում իր անգնահատելի ավանդի համար։ Ավելի ուշ Լեոպոլդը ընդունվում է Լիգնիցի գիմնազիա, որտեղ հետաքրքրվում էր միաժամանակ գիտություններով, պատմությամբ ու փիլիսոփայությամբ։ Դրան զուգահեռ նա հաճախում էր գիմնաստիկայի ու լողի խմբակների։ Գիմնազիայում նրա ուսուցիչներից էր Էռնստ Կումմերը, ով նկատեց ու խրախուսեց տղայի հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ[14]:(անգլ.):
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթեմատիկայի «հանրահաշվացման» կողմնակից էր, և հատկապես կողմ էր, որ դա արվի ամբողջ թվերի միջոցով, քանի որ նրա կարծիքով դա ամենաիրական բազմությունն է։ Այդ հայացքները պաշտպանելով նա համառ քննարկումների մեջ էր Վեյերշտրասի տեսական-ֆունցիոնալ ու Կանտորի տեսական-բազմությունների դպրոցների մասին։
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնեկերը մի շարք ակադեմիաների անդամ է՝
- Գիտությունների Պրուսական ակադեմիա (1861)
- French Academy of Sciences (1868)
- Թագավորական հասարակություն (1884)
25624 Կրոնեկեր աստերոիդն անվանակոչվել է նրա անունով։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kronecker, Leopold (1978) [1901], Vorlesungen über Zahlentheorie, Berlin, New York: Springer-Verlag, ISBN 978-3-540-08277-4, MR 0529431(անգլ.)
- Kronecker, Leopold (1968) [1895], Hensel, Kurt (ed.), Leopold Kronecker's Werke. Bände I–V, New York: Chelsea Publishing Co., MR 0237286(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Cantor Kronecker, Leopold (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1906. — Vol. 51. — S. 393–395.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 Кронекер Леопольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.stadtentwicklung.berlin.de/cgi-bin/egab/eg.pl?fieldname=grab&search=messel&Search=Start
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 207.
- ↑ The English translation is from Gray. In a footnote, Gray attributes the German quote to: "Weber 1891/92, 19, quoting from a lecture of Kronecker's of 1886."
Gray, Jeremy (2008), Plato's Ghost: The Modernist Transformation of Mathematics, Princeton University Press, էջ 153
Weber, Heinrich L. 1891-2. Kronecker. Jahresbericht der Deutschen Mathematiker-Vereinigung 2:5-23. (The quote is on p. 19.) - ↑ Կաղապար:MacTutor Biography
- ↑ [1] Jewish Encyclopedia. Funk and Wagnalls, 1901—1906
- ↑ James, Ioan Mackenzie (2009). Driven to Innovate A Century of Jewish Mathematicians and Physicists. Peter Lang. էջեր 90–94. ISBN 978-1-906165-22-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Կրոնեկեր» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1891 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Թվերի տեսության մասնագետներ
- 19-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ