Նամակ գրող տիկինը
Նամակ գրող տիկինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1660 |
բարձրություն | 45 սանտիմետր |
լայնություն | 40 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | François de Robiano? և Ջոն Մորգան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
A Lady Writing by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Նամակ գրող տիկինը», կամ «Տիկինը գրում է», Յան Վերմեերի կտավը` ստեղծված մոտավորապես 1665 թվականին։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է կին, որը հագել է սպիտակ կզաքիսի մորթով զարդարված դեղին ժակետ։ Հավանաբար նամակը գրելիս նրան ընդհատել են, և նա զգուշորեն շրջել է գլուխը, որ տեսնի, թե ինչ է կատարվում։ Ինչպես իր շատ գործերում, Վերմեերը բացատրություն չի տալիս այդ հայացքի պատճառի վերաբերյալ, ինչն առիթ է դարձել մի շարք քննադատական արձագանքների, որոնք պնդում էին, որ նկարչի ստեղծագործություններում չի բավականացնում հոգեբանական խորությունը, սակայն այս հատկանիշն էլ համարվում է նրա կերպարների կարևոր բաղադրիչը[3]։ Ինչպես Վերմեերի բազմաթիվ այլ աշխատանքներում` հերոսուհին կրում է մարգարտե մանյակ և ականջօղեր։ Նկարում պատկերված մի շարք առարկաներ` զարդեր, կանացի ժակետ և կտոր սեղանի վրա, հանդիպում են նաև Վերմեերի այլ աշխատանքներում։ Նկարչի մահվանից հետո կազմված գույքերի ցանկում հիշատակվում է նաև մորթյա հարդարանքով դեղին ժակետը[3]։ Սա թույլ է տալիս արվեստաբաններին ենթադրելու, որ այդ իրերը պատկանել են նկարչին կամ նրա ընտանիքի անդամներին, կամ նույնիսկ նրա նկարների հերոսները հանդիսացել են իր հարազատները։ Հաճախ ենթադրվում էր, որ Վերմեերը ձգտել է իր բնորդներին և բնորդուհիներին թողնել այն, ինչը չէր կարող տալ կնոջը և ընտանիքի անդամներին` հանգստություն և բարեկեցություն[4][5]։
Նկարի ներքևի մասում, ինչպես Վերմեերի շատ նկարներում, առկա է հեղինակի ինքնագիրը, սակայն ամսաթիվ նշված չէ։ Այնուամենայնիվ, գեղանկարի ոճն ու տեխնիկան, ինչպես նաև հերոսուհու հագուստն ու սանրվածքը, որոնք հանդիպում են նաև մյուս աշխատանքներում, թույլ են տալիս աշխատանքը վերագրել նկարչի հասուն շրջանի` 1660-ական թվականների կեսերի ստեղծագործությունների շարքին[3]։
1962 թվականին «Նամակ գրող տիկինը» նվիրաբերվել է Արվեստի ազգային պատկերասրահին։ Նկարը մեկ տարով տեղափոխվել է Փասադենա (Կալիֆորնիայի նահանգ), որտեղ ցուցադրվել է 2008 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2009 թվականի փետրվարի 9-ը[6]։
Բլյու Բելիետի հեղինակած «Վերմեերի հետապնդումը» մանկական գրքում Չիկագո տեղափոխելու ճանապարհին նկարը գողանում են Արվեստի ազգային պատկերասրահից, ինչի շուրջն էլ կառուցված է հիմնական սյուժեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 National Gallery of Art - Collection
- ↑ 3,0 3,1 3,2 «A Lady Writing». National Gallery of Art.
- ↑ «A Lady Writing». National Gallery of Art.
- ↑ Bonafoux, Pascal (1992). Vermeer. New York: Konecky & Konecky. էջ 118. ISBN 1-56852-308-4.
- ↑ Suzanne Muchnic (2008 թ․ նոյեմբերի 2). «Vermeer takes a road trip». Los Angeles Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամակ գրող տիկինը» հոդվածին։ |
|
|