Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան , մարտի 7 , 1888 (1888-03-07 ) [ 1] [ 2] , Իրան [ 1] [ 2] - նոյեմբերի 24 , 1941 (1941-11-24 ) [ 1] [ 2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 2] ), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ծնվել է Ղարադաղում (Իրան )։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում , կրթությունը շարունակել է Փարիզում ։ 1914 թվականին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921 թվականին փոխադրվել է ԱՄՆ ։ 1924 թվականին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925 թվականին ներգաղթել է Հայաստան ։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
1918 թվականին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան , ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում ։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930 )։ Մահացել է 1941 թվականին Երևանում[ 3] ։
Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933 , 194 էջ։
Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956 , 80 էջ։
Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959 , 167 էջ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 1.
↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». էջ 77.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 254 )։