Jump to content

Փայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայլ, արտաքին մակերեսի՝ լույսի անդրադարձման բնութագրիչ, որը ցույց է տալիս մակերևույթից լույսի հայելային անդրադարձի ուժգնության և դիֆուզային լույսի միջև հարաբերակցությունը։

Ծագման բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայլը պայմանավորված է մակերևույթից լույսի հայելային անդրադարձումով, մեծ մասամբ տեղի է ունենում ( դիֆուզ ) ցրվածության անդրադարձով։ Մարդու աչքը հայելանման անդրադարձը ընկալում է դիֆուզ անդրադարձման ֆոնի վրա և փայլի քանակական գնահատականը որոշվում է լույսի հայելային և դիֆուզ անդրադարձման հարաբերակցության ուժգնությամբ։ Հաճախ փայլը բնորոշվում է որակական հատկանիշներով (հանքանյութերի փայլ)։

Սուբյեկտիվորեն փայլը կախված է թչ միայն մակերևույթի հարթությունից, այլ նաև անդրադարձման գործակցով։

  • Մակերևույթի հարթություն։ Եթե մակերևույթի անհարթության չափը փոքր է ալիքի երկարությունից, ապա հայելային անդրադարձման լույսի մասնաբաժինը հարաբերական է դիֆուզ մեծությանը։ Եթե մակերևույթի անհարթության չափը անհամեմատ մեծ է ալիքի երկարությունից (անհարթ մակերես), ապա դիֆուզ անդրադարձող լույսի մասնաբաժինը մեծ է։
  • Անդրադարձման գործակից։ Անդրադարձման գործակիցը ընկնող լույսի մասնաբաժինն է, որն անդրադարձվում է մակերեսից։ Ինչքան շատ լույս է անդրադարձվում, այնքան շատ լույս է հայելանման անդրադարձվում։
Փայլի անդրադարձ
ընկնող լույս
հայելային անդրադարձ
դիֆուզ անդրադարձ
Փայլաչափ

Լաքապատ մակերեսների փայլի չափումը կատարվում է ֆոտոէլեկտրական փայլաչափով[1]։ Որոշվում է անդրադարձվող ճառագայթների և չափանմուշ հանդիսացող կվարցային կամ սև հարթեցված ապակու տոկոսային համեմատությամբ, որի փայլ ընդունված է համարել 100% կամ 100 միավոր[2][3]։

  • Ապակե փայլ – բնորոշ է իրերի համար, որոնք վատ էլեկտրահաղորդիչներ են։ Օրինակ, կվարց, կալցիտ, դաշտային սպաթ, ֆլյուրիտ և այլն։ Նման է ապակու փայլի։
  • Մետաղական փայլ – սովորաբար բնորոշ է մետաղներին, բայց մի շարք համեմատաբար ոչ բարձր էլեկտրահաղորդականություն ունեցող իրեր, օրինակ ծծմբաքարը, սֆալերիտը, պղնձարջասպը, նույնպես մետաղական փայլ ունեն՝ մետաղի փայլի նման, որը պայմանավորված է բյուրեղների բյուրեղային ցանցում համեմատաբար ազատ էլեկտրոնների առկայությամբ։
  • Կիսամետաղական փայլ – աղոտ մետաղական տեսք է ունենում։ Օրինակ – գրաքար, յոդ։
  • Ադամանդե փայլ – Վառ, ապակեփայլ տեսք է ունենում։ Օրինակ – ադամանդ, սֆալերիտ։
  • Յուղայն փայլ – ոչ վառ, ոչ շատ տեսանելի։ Նման է ճարպի փայլի։ Օրինակ – ծծումբ։

Փայլի հատուկ ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սադափե։ Զանազան։ Վառ օրինակ – փայլար։
  • Մետաքսանման։ Թելանման փայլ։ Օրինակ – լուսնաքար, կտավաքար։
  • Փայլատ – համարյա փայլ չկա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ГОСТ 896-69 Материалы лакокрасочные. Фотоэлектрический метод определения блеска.
  2. ГОСТ 9.032-74 Покрытия лакокрасочные. Группы, технические требования и обозначения.
  3. ГОСТ 31975-2013 Материалы лакокрасочные. Метод определение блеска лакокрасочных покрытий, не обладающих металлическим эффектом, под углом 20, 60 и 85

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]