Քամիների աշտարակ (հուն․՝ Ωρολόγιο του Κυρρήστου), Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող ամենահին օդերևութաբանական հուշարձանը՝ 12 մետր բարձրությամբ և մոտ 8 մետր տրամագծով։
Ութանիստ աշտարակի շինարարական աշխատանքները սկսվել են Հռոմեական կայսրության տիրապետության շրջանում։ Կառուցման աշխատանքները վերագրվում են հռոմեացի հայտնի աստղագետ Անդրոնիկոսին։
Ընդունված է աշտարակի կառուցման ժամանակաշրջանը համարել մ.թ.ա. 1-ին դարը[1]։ Չնայած սրան նաև չի բացառվում, որ այն կառուցվել է շատ ավելի վաղ քան մ.թ.ա. 1-ին դարը։
Հնամենի այս աշտարակը ամբողջովին կառուցված է մարմարից։ Մեզ հասել են քամիների աշտարակի մնացորդները, որոնք հնագիտական իրեր և արտեֆակտներ են[1]։ Աշտարակի ներսում կառուցված է եղել այսպես կոչված ավազի ժամացույցը, որը ջուր էր մատակարարում Ակրոպոլիսի միջնաբերդին։
Միջնադարյան ժամանակահատվածում աշտարակը օգտագործվել է, որպես կրոնական կառույց՝ եկեղեցի։ 19-րդ դարում այն ազատագրվել է թուրքերի ձեռքից՝ անցնելով հույներին։
Joseph V. Noble; Derek J. de Solla Price: The Water Clock in the Tower of the Winds, American Journal of Archaeology, Vol. 72, No. 4 (1968), pp. 345–355.
James Beresford: A Monument to the Winds, Navigation News, Mar/Apr 2015, pp. 17–19.