Jump to content

Օսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
Հյուսիսային և Հարավային Օսիայի քարտեզը

Օսիա (օսերեն՝ Ирыстон, կամ Ир), տարածաշրջան Կենտրոնական Կովկասում, որը գտնվում է Կովկասյան մեծ լեռնաշղթայի երկու կողմերում։ Հիմնական բնակչությունը օսեր են։ Այժմ այս տարածաշրջանի մի մասը, որն ընկած է Կովկասյան մեծ լեռնաշղթայից հարավ, մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մասն է կազմում (սակայն աշխարհի երկրների մեծամասնությունը այդ տարածքը համարում է Վրաստանին պատկանող), իսկ հյուսիսում գտնվում Է Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի Հանրապետությունը։

Օսիայի ընդհանուր տարածքը կազմում է 11900 կմ²։

Տես՝ Օսիայի պատմություն

  • 1774 - Օսիան մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ[1][2]։
  • 1801 - Վրացական Քարթլի-Կախեթի իշխանությունը, որի կազմի մեջ մտնում էր Հարավային Օսիայի ներկայիս տարածքը, դառնում է Ռուսական կայսրության մասը։
  • 1922 - Օսիան բաժանվում է երկու մասի՝ Հյուսիսայինը մնում է Ռուսաստանի կազմում, իսկ Հարավայինը - Վրացական ԽՍՀ կազմում։
  • 1991 - Հարավային Օսիան հռչակվում է ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում։ Դե-յուրե մնում է Վրաստանի կազմում, փաստացիորեն՝ չճանաչված անկախ հանրապետություն։
  • 2008 - Մասնակի ճանաչվում է Հարավային Օսիայի անկախությունը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսիա» հոդվածին։