Շատրվան Տրևի
Շատրվան Տրևի | |
---|---|
Շատրվանի ընդհանուր տեսքը | |
Տեսակ | քանդակ, տեսարժան վայր և շատրվան |
Քանդակագործ | Nicola Salvi? |
Ճարտարապետ | Nicola Salvi? և Giuseppe Pannini? |
Ստեղծում | 1735 |
Բարձրություն | 26,2 մետր[1] |
Լայնություն | 48 մետր |
Երկիր | Իտալիա[2] |
Քաղաք | Piazza di Trevi? |
Բնակավայր | Trevi? և Մունիսիպիո I[2] |
Փողոց | Piazza di Trevi? |
Հասցե | Piazza di Trevi, Roma[3] |
Շինության ձև | շատրվան |
Ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Նյութ | Roman travertine? և Կարարայի մարմար |
Ներկա վիճակ | գործող |
պատկերված են
| |
https://h2o.do/Q185382 կայք | |
Trevi fountain Վիքիպահեստում |
Տրևիի շատրվան (իտալ.՝ Fontana di Trevi), շատրվան Հռոմի Տրևի թաղամասում։ Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ[4]։ Աշխարհի ամենահայտնի շատրվաններից է և ամենախոշորը Հռոմում։
Բարոկկո ոճի այս շատրվանը նախագծել է ճարտարապետ Նիկոլո Սալվին 1732-1762 թվականներին։ Շատրվանը հարում է Պալացցո Պոլիի (իտալ.՝ Palazzo Poli) ճակատային մասին։ Պալատի հոյակերտ ճակատը և շատրվանն ընկալվում են որպես մեկ տարր, և այդ պատճառով շատրվանն ավելի խոշոր է երևում։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի կենտրոնական որմնախորշից, նստած ծովային խեցու վրա, կարծես մարտակառքով դուրս է գալիս Օվկիանոսը։ Կառքին լծված են տրիտոնները և հիպոկամպուսները։ Նեպտունի կողքերի որմնախորշերում այլաբանական կերպարներ են, իսկ նրանց վերևում՝ հարթաքանդակներ։ Աջ հարթաքանդակը պատկերում է երիտասարդ աղջկա, ով հռոմեական զինվորներին ցույց է տալիս, թե որտեղ է աղբյուրը։ Այդ աղբյուրից ջրանցույց են կառուցել, որով ջուրը հասնում էր Հռոմ։ Ե´վ աղբյուրը, և´ ջրանցույցը ստացել են Ակվա Վիրգո (Acqua Virgo` Կույսի աղբյուր) անվանումը (այժմյան անվանումը` Ակվա Վերջինե, իտալ.` Acqua Vergine)։
Մետաղադրամ նետելու ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։ Քաղաքային ծառայողները տարեկան շատրվանից «որսում են» մոտավորապես 700000 եվրո[5]։ Գումարն օգտագործվում է Հռոմում կարիքավորների խանութի համար[5]։ Շատրվանից գումարներ գողանալու պարբերաբար փորձեր են կատարվում[5][6][7]։
Շատրվանի աջ կողմում կան «սիրահարների խողովակներ», որոնցից, ըստ ավանդության, ջուր խմողները հավերժ կսիրեն իրար և համերաշխ կապրեն մինչև խոր ծերություն։
Տրևի շատրվանը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրևի շատրվանը պատկերված է շատ ֆիլմերում՝
- «Հռոմեական արձակուրդներ»,
- «Քաղցր կյանք», որտեղ շատրվանը երրորդ գործող անձն է,
- «Խելահեղ սիրահարվածը» և այլ ֆիլմերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.archeoroma.it/siti/fontana-di-trevi/
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://atlasf.eu/poi/7118
- ↑ «Trevi Fountain». TreviFountain.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Trevi coins to fund food for poor». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Trevi coins row re-surfaces». BBC News. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Trevi fountain 'copycat' thieves arrested». BBC News. 2002 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատրվան Տրևի» հոդվածին։ |
|
|