Տրիտոնի շատրվան
Արտաքին տեսք
Տրիտոնի շատրվան Fontana del Tritone | |
---|---|
Տրիտոնի շատրվանը | |
Երկիր | Իտալիա |
Նախագծի հեղինակ | Ջիովանի Լորենցո Բեռնինի |
Շինարարության սկիզբ | 1642 |
Շինարարության վերջ | 1643 |
Վիճակ | Գործող շատրվան |
Տրիտոնի շատրվան (իտալ.՝ Fontana del Tritone, շատրվան Հռոմում, որի հեղինակն է Ջովաննի Լորենցո Բեռնինին։
Այս շատրվանը տեղակայված է Բարբերինի հրապարակում, որը ոչ այնքան հեռու է Բարբերինի պալլացցոյից։ Շատրվանը ստեղծվել է 1642 թվականին Հռոմի պապ Ուրբանիոս VIII-ի պատվերով՝ պալացցոյի շինարարությունն ավարտելուց հետո։
Շատրվանի պատվանդանն իրենից ներկայացնում է 4 դելֆինների արձաններ, որոնց պոչի ծայրերին տեղադրված է հսկայական մի խեցի։ Բացված փեղկերի մեջ գտնվում է Պոսեյդոնի որդու՝ Տրիտոնի արձանը։ Տրիտոնի գլխավերևում պահած խեցուց ջուրը շատրվանում է, որը լցնում է շատրվանի ավազանը։ Դելֆինների միջև պատկերված է Բարբերինիների զինանշանը՝ պապական պսակաթագ։
Հենց այդ նույն հրապարակում է գտնվում հեղինակի մեկ այլ աշխատանք՝ մեղուների շատրվանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henze A. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիտոնի շատրվան» հոդվածին։ |
|
|