Հռոմի կատակոմբներ
Հռոմի կատակոմբներ իտալ.՝ Catacombe di Roma | |
---|---|
Սուրբ Կալիստոյի կատակոմբը | |
Երկիր | Իտալիա |
Քաղաք | Հռոմ |
Հռոմի կատակոմբներ (իտալ.՝ Catacombe di Roma), անտիկ կատակոմբների ցանց, որոնք օգտագործվել են թաղումների համար մեծ մասամբ վաղ քրիստոնեության ժամանակահատվածում։ Հռոմում ընդհանուր առմամբ գոյություն ունի ավելի քան 60 տարբեր կատակոմբներ[1][2] (150-170 կմ երկարությամբ, մոտ 750 000 հուղարկավորություններ), որոնց մեծ մասը գտնվում է գետնի տակ Ապիյան ճանապարհի երկայնքով։ Այդ կատակոմբներն իրենցից ներկայացնում են տուֆից ստորգետնյա անցումների համակարգեր, որոնք հաճախ կազմում են բավիղներ։ Դրանց պատերի մեջ թաղումների համար արվում էին տարբեր մեծության ուղղանկյուն խորշեր (լատին․՝ loculi) (գլխավորապես մեկ մահացածի, երբեմն՝ երկու, հազվադեպ՝ բազմաթիվ դիակների համար)։ Այսօրվա դրությամբ գրեթե բոլոր խորշերը բաց են և դատարկ, սակայն պահպանվել են մինչ օրս փակերը (օրինակ՝ Պանֆիլիոսի կատակոմբները)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կատակոմբ» անվանումը (լատին․՝ catacomba) հռոմեացիներին անհայտ էր. նրանք կիրառել են «ցեմետրիում» (լատին․՝ coemeterium կամ cimiterium < հին հունարեն՝ κοιμητήριον «ննջասենյակ») բառը՝ «դամբարան», «գերեզմանոց»։ Միայն մեկ՝ սուրբ Սեբաստիանի coemeteria է կոչվել ad catacumbas (հուն. katakymbos խորացում)։ Միջնադարում միայն դրանք էին հայտնի ու հասանելի է բնակչությանը, ուստի այդ ժամանակից ստորգետնյա թաղման սրահներն անվանել կատակոմբներ[3]
Հուղարկավորությունների առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի դարպասների մոտ առաջին կատակոմբներն առաջացել են մինչքրիստոնեական դարաշրջանում. այսպես, օրինակ, Ապիյան ճանապարհին պահպանվել են հրեական կատակոմբներ (իտալ.՝ Catacombe Ebraiche): Կատակոմբների ծագման վերաբերյալ չկա որոշակի տեսանկյուն։ Գոյություն ունի վարկած, որ դրանք հնագույն քարհանքերի մնացորդներն են կամ ավելի հին ստորերկրյա կապուղիներ[4]։ Նաև կա Ջովաննի Բատիստա դե Ռոսինիի և նրա հետևորդները վարկածը, որ կատակոմբները բացառապես քրիստոնեական կառույցներ են, քանի որ դրանք նեղ միջանցքներն անարդյունավետ են քարի արդյունահանման համար, իսկ կատակոմբների բնույթը պիտանի չէ որպես շինանյութ օգտագործելու համար[5]
Այցելություն կատակոմբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի բոլոր կատակոմբներից էքսկուրսիաների համար պարտադիր գիդով բաց են 6-ը (վերոնշյալ քրիստոնեական կատակոմբները, ինչպես նաև սուրբ Պանկրատիոսի կատակոմբները)։ Մնացած կատակոմբներում չկա էլեկտրական լուսավորություն և դրանք կարելի է այցելել միայն Սրբազան հնագիտության պապական հանձնաժողովի թույլտվությամբ։ Առավել դիտարժան են համարվում որմնանկարներով հարուստ սուրբ Պետրոսի և սուրբ Մարցելլինիի (3-4-րդ դարեր) կատակոմբները Via Casilina-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fink, Joseph Die römischen Katakomben. — Mainz: Philipp von Zabern, 1997. — ISBN 3-8053-1565-1
- ↑ «Интерактивная карта Рима с указанием катакомб и гипогеев». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Голубцов А. П. Из чтений по церковной археологии и литургике. СПб, 1917. С. 73
- ↑ Голубцов А. П. Указ. соч. С. 332
- ↑ Голубцов А. П. Указ. соч. С. 333
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fink, Joseph Die römischen Katakomben. — Mainz: Philipp von Zabern, 1997. — ISBN 3-8053-1565-1
- Stützer, Herbert Alexander Frühchristliche Kunst in Rom. — Köln: DuMont Verlag, 1996. — ISBN 3-7701-2643-2
- Stützer, Herbert Alexander Die Kunst der römischen Katakomben. — Köln: DuMont Verlag, 1983. — ISBN 3-7701-1485-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Голубцов А.П. «Места молитвенных собраний христиан I—III веков». (Из чтений по Церковной Архиологии и Литургике. Сергиев Посад, 1918). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- Покровский Н.В. «Живопись катакомб». // Очерки памятников христианского искусства. Санкт-Петербург, Лига-плюс, 2000. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- Марк Семо. ««Рим-2», или Катакомбы». // Журнал Geo (март 2005). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- Lanciani, Rodolfo. «Языческий и христианский Рим (1892 г.)». // Pagan and Christian Rome (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- DeRossi, Giovanni Battista. «Римские катакомбы и памятники первоначального христианского искусства (Текст и изображения, 5 томов, 1864–1880 гг.)». //La Roma sotterranea cristiana (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 13-ին.
- Wilpert, Joseph. «Живопись катакомб Рима (Текст)». //Die Malereien der Katakomben Roms (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- Wilpert, Joseph. «Живопись катакомб Рима (Изображения)». //Die Malereien der Katakomben Roms. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- «Parker, John Henry: collection of classical and medieval art and architecture of Italy» (անգլերեն) — Фотографии катакомб Джона Генри Паркера (1865-1879). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի կատակոմբներ» հոդվածին։ |
|